Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. վեցօրյա Jazz CONVERSation՝ ջազի բոլոր սիրահարների համար

Կոնվերս Բանկը՝ Ոսկե Ծիրան կինոփառատոնի հետ համընթաց կազմակերպել է հերթական երաժշտական երկխոսություն՝ Jazz CONVERSation: Յուրաքանչյուր ամառվա ամենասպասված իրադարձություններից մեկի՝ Ոսկե Ծիրանի, ֆիլմերի ցուցադրությունից անմիջապես հետո Շարլ Ազնավուրի հրապարակում հայաստանյան բենդերը նվագում են ջազ: Վեցօրյա Jazz CONVERSation-ի շրջանակներում բեմում հանդես եկան և լեգենդար Լևոն Մալխասյանն ու Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ջազ բենդը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ , և Camarados, Hayway, Traffic Jam բենդերը: Իսկ հուլիսի 18-ին Jazz CONVERSation-ը կավարտվի Ռուբեն Սատթյան բենդի կատարումներով:

«Կոնվերս Բանկը երաժշտական երկխոսություններ է կազմակերպում արդեն չորրորդ տարին շարունակ: Երաժշտության և առհասարակ մշակույթի զարգացումը յուրաքանչյուր երկրի զարգացման կարևորագույն գործոններից է, այդ իսկ պատճառով մենք միշտ հետևողական ենք եղել մշակութային նախագծերի աջակցման մեր ծրագրերում», – նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

2011-ին Կոնվերս Բանկի ևս մեկ Jazz CONVERSation-ի շրջանակներում հանդես եկավ Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: 2012-ին Բանկը կազմակերպեց Rock CONVERSation համերգը՝ Empyray խմբի մասնակցությամբ: 2013 թվականին հերթական Classical CONVERSation-ը նվիրված էր Արամ Խաչատրյանի 110 և Կոնվերս Բանկի 20-ամյակին: Բանկը կազմակերպեց մի շարք միջոցառումներ՝ աշխարահռչակ հայ կոմպոզիտորին նվիրված:

Share