Բաժին. Ֆինանսական

Դրամական փոխանցումների ծավալներն արտասահմանից Վրաստան աճել են

Արտասահմանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը Վրաստանի Ազգային Բանկի հրապարակած տվյալների համաձայն 2014 թվականի հունիս ամսին կազմել է $126.8 մլն: Այս ցուցանիշը $5.4 մլն-ով, կամ 4.4%-ով ավել է քան 2013 թվականի միևնույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Վրաստան փոխանցվող գումարների ծավալով առաջին տեղում է Ռուսաստանը, որտեղից հունիս ամսին փոխանցվել է $64.5 մլն: Սա կազմում է ընդհանուր փոխանցումների 50.9%-ը: Ռուսաստանին հետևում են Հունաստանը ($18.4 մլն), Իտալիան ($10,4 մլն), ԱՄՆ-ն ($6.7 մլն), Թուրքիան ($5.8 մլն), Իսպանիան ($2,4 մլն) և Ուկրաինան ($2.1 մլն):

2014 թվականի հուլիս ամսին Վրաստանից արտասահման փոխանցվել է $14.1 մլն, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է $2.1 մլն-ով:

Share