Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. երկարացվել է կանխիկի ընդունման տերմինալներով գործարք կատարելու հնարավորության ժամերը

Մշտապես հետամուտ լինելով իր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դեռևս անցյալ տարի գործարկել է կանխիկի ընդունման տերմինալներ, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս ինքնասպասարկման միջոցով անհամեմատ կրճատել գործարքներ կատարելու համար անհրաժեշտ ժամանակը:

Հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ սույն թվականի հուլիսի 16-ից երկարացրել է կանխիկի ընդունման տերմինալներով գործարք կատարելու  հնարավորության  ժամերը:  Մասնավորապես՝ Բանկի մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման սրահներից դուրս տեղադրված կանխիկի ընդունման տերմինալներով հանճախորդները կկարողանան գործարքներ կատարել շուրջօրյա: Վերոնշյալ՝ շուրջօրյա գործող տերմինալները, գտնվում են հետևյալ մասնաճյուղերում՝ «ՕՊԵՐԱ»  (Մաշտոցի պողոտա  42 շենք),  «Նոր Նորք»  (Գայի պողոտա 16/46), «Երևան մոլ» (Արշակունյաց 34/3 ): Բանկի հաճախորդների  սպասարկման սրահներում գտնվող տերմինալները կգործեն  09:30-18:00-ն (բոլոր մասնաճյուղերի հասցեները կարող եք գտնել այստեղ), Բանկի կենտրոնական գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահի տերմինալով  կարելի է գործարքներ կատարել 09:30-16:30-ը:

Հաճախորդները հնարավորություն  ունեն  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ կանխիկի ընդունման տերմինալների միջոցով կատարել կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա,  գազ և գազի սպասարկում,  ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` UCOM, Orange, Viva ceel, Beeline): Ինչպես նաև  վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և գրաֆիկով նախատեսված օրից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդների համալրում: Հիշեցնենք, որ կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ ԲԱՆԿԻ կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:

Բանկի կողմից մատուցվող այլ ծառայություններին կարող եք ծանոթանալ www.acba.am կայքում:

Share