Բաժին. Ֆինանսական

Չինաստանի ընդհանուր պարտքը գերազանցել է ՀՆԱ-յի 250%-ը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ընդհանուր պարտքը գերազանցում է երկրի ՀՆԱ-յի 251%-ը: Այս ցուցանիշը զգալիորեն բարդացնում է չինական կառավարության առաջ դրված տնտեսության կայունացման խնդիրը:

Standard Chartered բանկի տվյալների համաձայն՝ 2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ Չինաստանի արտաքին պարտքի և ՀՆԱ-յի հարաբերակցությունը կազմել է 251%: Համեմատական անցկացնելով 2008 թվականի դեկտեմբերի 31-ի հետ՝ նշենք, որ այդ ցուցանիշը կազմում էր 147%:  Փորձագետների կարծիքով պարտքի ծավալի նման կտրուկ աճը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:

Խոշոր պարտապանների ցուցակի առաջատարը Ճապոնիան է, որի ընդհանուր պարտքը կազմում է ՀՆԱ-յի 415%-ը: 2013 թվականի վերջում ԱՄՆ-ի պարտքի և ՀՆԱ-յի հարաբերակցությունը կազմել է 260%, իսկ Մեծ Բրիտանիայինը՝ 277%:

Share