Բաժին. Ֆինանսական

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ. 2014թ. առաջին կիսամյակում բանկի զուտ շահույթն աճել է 56.1%-ով

2014թ. առաջին կիսամյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զուտ շահույթը կազմել է 547.6 մլն դրամ, որը 2013թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 196.9 մլն դրամով կամ 56.1%-ով: Ստացված ֆինանսական արդյունքը թույլ տվեց ավելացնել Բանկի սեփական միջոցները (կապիտալը) 2.6%-ով` հասցնելով այն  21,877.2 մլն դրամի:

01.07.2014թ. դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 146,499.0 մլն դրամ:

Հիմնական ծավալային ցուցանիշները հետևյալն են.

Իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 82,573.5 մլն դրամ, որից կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 68,015.1 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 14,558.4 մլն դրամ:

Share