Բաժին. Ֆինանսական

Կուտակային կենսաթոշակների համակարգի վճարումների համար բացվել են «սոցիալական վճարումներ»-ի հաշվեհամարները

Ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը (21.06.2014թ. ՀՕ-67-Ն), որի համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ:

Համաձայն վերը նշված օրենքի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները (նրանց հարկային գործակալները) պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ:

Կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցներին և հարկային գործակալներին (գործատուներին) իրազեկելու նպատակով, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված` 2014 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճարները փոխանցելու համար ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական միասնական հաշվում` «սոցիալական վճարումներ» անվանումով բացվել են հետևյալ եկամտային հաշվեհամարները `
 
900005000170 – Սոցիալական վճար` վարձու աշխատողներից (պայմանագրային եկամուտ ստացողներից), այդ թվում` հարկային գործակալի միջոցով,
 
900005000188 – Սոցիալական վճար` անհատ ձեռնարկատերերից, նոտարներից և ինքնազբաղվածներից:

Share