Բաժին. Ֆինանսական

7 բանկ` 50 խոշոր հարկատուների ցանկում

Ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա արդյունքներով մեր երկրի 50 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 7 բանկ: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատու բանկերի առաջին եռյակը ներկայացնում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը և Ամերիաբանկը: Վերջիններս հաշվետու ամիսներին պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 2,70 մլրդ ՀՀ դրամ, 2,47 մլրդ ՀՀ դրամ և 2,41 մլրդ ՀՀ դրամ՝ զբաղեցնելով մեր երկրի խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի 16-րդ, 17-րդ և 19-րդ հորիզոնականները:

ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 50 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև ՎՏԲ-Հայաստան բանկը (2,21 մլրդ ՀՀ դրամ, 23-րդ տեղ), Արդշինինվեստբանկը (1,65 մլրդ ՀՀ դրամ, 33-րդ հորիզոնական), Ինեկոբանկը (37-րդ հորիզոնական, 1,51 մլրդ ՀՀ  դրամ), Յունիբանկը (46-րդ հորիզոնական, 1,25 մլրդ ՀՀ դրամ):

Share