Բաժին. Ֆինանսական

2014թ.-ի երկրորդ եռամսյակում Samsung-ի զուտ շահույթը նվազել է 20%-ով

Հարավկորեական Samsung կորպորացիայի կողմից հրապարակված հաշվետվության համաձայն այս տարվա երկրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթն անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազել է 20%-ով և կազմել 6.1 մլրդ դոլար:

Միևնույն ժամանակ ընկերության հասույթը նվազել է 8.9%-ով և կազմել 52 մլրդ դոլար: Գործառնական շահույթը նվազում է երրորդ եռամսյակն անընդմեջ, ապրիլ-հունիս ամիսներին այն նվազել է 24.6%-ով և կազմել 7 մլրդ դոլար:

Փորձագետների կարծքիով Samsung-ի ցուցանիշների անկումը մոբայլ սարքավորումների շուկայում մրցակցության սրումն է:

Share