Բաժին. Ֆինանսական

Bank of America-ն հիպոթեքային շուկայում իրականացված խարդախությունների համար 1.27 մլրդ տուգանք կվճարի

ԱՄՆ Նյու-Յորք քաղաքի դաշնային դատարանը պարտավորեցրել է Bank of America բանկին 1.27 մլրդ դոլար տուգանք վճարել: Նման խոշոր չափի տուգանքի պատճառը հիպոթեքային արժեթղթերով իրանացված խարդախություններն են: Խարդախություններն իրականացվել են բանկին պատկանող Countrywide financial կորպորացիայի միջոցով:

Մեկ միլիոն դոլարի տուգանք էլ պետք է վճարի Countrywide financial-ի նախկին տնօրենը, ով մեղավոր է ճանաչվել խարդախությունների կազմակերպման մեջ: Հիշեցնենք, որ Countrywide financial-ի կողմից ֆինանսական ճգնաժամի ժամանակ մոտ 100 մլրդ դոլարի վնաս է հասցվել նորդրողներին:

Share