Բաժին. Ֆինանսական

Իտալայի հարկային մարմիններն այլևս չեն հետապնդի Մարադոնային

Դատարանի վճռի համաձայն իտալալիայի հարկային մարմինները դադարեցրել են Դիեգո Մարադոնայի հետապնդումը:

Լեգենդար ֆուտբոլիստի պարտքերը հարկային տեսչությանը կապված են նրա «Նապոլիում» հանդես գալու տարիների հետ: Մարադոնան մեղադրվում էր 39 մլն եվրոի չափով հարկերից խոսափելու մեջ: 2013 թվականի հոկտեմբեր ամսին լեգենդար ֆուտբոլիստի բոլոր բանկային հաշիվները Իտալիայում սառեցվել էին:

Ֆուտոբլիստի փաստաբան Անջելո Պիզանին պատմել է, որ հետապնդումը Մարադոննայի նկատմամբ սկսել է 2001 թվականին: Այդ ժամանակ հարկային տեսուչները նրան դիմավորել են օդանավակայանում, իսկ 2009 թվականին հայտնի ֆուտբոլիստից բռնագրավել են 2 Rolex ժամացույց և ադամանդե քարով ականջող: Մարադոնան «Նապոլիի» կազմում հանդես է եկել 1984 թվականից 1991 թվականը:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայտնի ֆուտբոլիստները հետապնդվում են հարկերից խուսափելու համար: Մոտ մեկ տարի առաջ նման մեղադրանք էր առաջադրվել Մարադոնայի հայրենակից Լիոնել Մեսսիին:

Share