Բաժին. Ֆինանսական

Հունվար-հունիսին բանկերը մատուցել են 91,7 մլրդ դրամի ծառայություններ

Ընթացիկ տարվա առաջին վեց ամսում մեր երկրում բնակչությանը մատուցվել են ընդհանուր ծավալով 119,2 մլրդ ՀՀ դրամի ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 1,5%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության` հաշվետու ամիսների արդյունքներով ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը բնակչությանը մատուցված ծառայությունների համախառն ծավալում կազմել է շուրջ 24%:

Հարկ է նշել, որ  ֆինանսական և ապահովագրական ծառայությունների գերակշիռ մասը՝ շուրջ 91,7 մլրդ ՀՀ դրամը կազմել են բանկային ծառայությունները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչությանը մատուցված բանկային ծառայություների ընդհանուր ծավալը պահպանվել է նույն մակարդակում:

Նշենք նաև, որ հունվար-հունիսին մեր երկրում մատուցվել են, ընդհանուր առմամբ,  500,2 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է 4%-ով:

Share