Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. միջոցառում նվիրված Երիտասարդության միջազգային օրվան

Այսօր մայրաքաղաքի Անգլիական այգում երիտասարդները միասին նշելու են  Երիտասարդության միջազգային օրը՝ բացահայտելով և աջակցելով միմյանց։ Միջոցառումը կազմակերպվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից,  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Տոնական միջոցառումը ներառելու է երիտասարդական ԷՔՍՊՈ, երիտասարդական հանրային ելույթներ և համերգ՝ հանրահայտ «The Beautified Project» ռոք խմբի և DJ Beatman-ի կատարմամբ։ Ինչպես նաև  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից կազմակերպվելու է աշխատանքի տոնավաճառ ՝  բանկում աշխատել ցանկացող երիտասարդների համար:

Հիշեցնենք, որ Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծման մոդել  է ընտրվել ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ  բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի արդյունքում էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ <<Ակբա Լիզինգ>> վարկային կազմակերպությունը :

2006թ.-ին Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ  բանկային խումբը դարձավ Ակբա բանկի հիմնական բաժնետեր:

Բանկի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում այն հանգամանքը, որ հիմնադրման պահից մինչ այժմ բանկի հաճախորդների թիվը բազմապատկվել է 25 անգամ և այսօր բանկն ունի ավելի քան 276 000 հաճախորդ: Բանկի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  5 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 50-ի: Բանկն ունի 1060 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայումս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի առաջատարներից մեկը մի շարք հիմնական ֆինասական ցուցանիշներով:

Share