Բաժին. Ֆինանսական

Բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ 50-րդ մասնաճյուղը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  բանկը , գործարկել է Հայաստանում իր թվով 50-րդ՝ «Կեսարիա» մասնաճյուղը: Մասնաճյուղը գտնվում է Երևան քաղաքում, Մալաթիա Սեբաստիա համայնքի՝ Շերամի փողոցի 93/3 հասցեում: Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:

Երկու ամիսների ընթացքում բանկի նորաբաց մասնաճյուղում առաջին 100 (հարյուր)  American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից: Ինչպես նաև առաջին 100 (հարյուր) ֆիզիկական անձինք կստանան սպառողական վարկեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ դրամական ժամկետային ավանդի համար դիմելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով:

Մասնաճյուղի ծառայություններից օգտվող առաջին 50 (հիսուն) անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար՝ ընթացիկ հաշիվ բացելու դեպքում անվճար կտրամադրվի Visa Business քարտ և նրանք կազատվեն առաջին տարում սպասարկման միջնորդավճարի գանձումից:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծման մոդել  է ընտրվել ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը:

2006թ.-ին Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ  բանկային խումբը դարձավ Ակբա բանկի հիմնական բաժնետեր:

Բանկի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում այն հանգամանքը, որ հիմնադրման պահից մինչ այժմ բանկի հաճախորդների թիվը բազմապատկվել է 25 անգամ և այսօր բանկն ունի ավելի քան 276 000 հաճախորդ: Բանկի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  5 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 50-ի: Բանկն ունի 1060 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայումս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի առաջատարներից մեկը մի շարք հիմնական ֆինասական ցուցանիշներով:

Share