Բաժին. Ֆինանսական

Apple-ը ստեղծում է սեփական էլեկտրոնային վճարումների համակարգը

Apple կորպորացիան աշխատանքներ է տանում iPhone Wallet էլեկտրոնային դրամանապանակի ստեղծման ուղղությամբ: Շարժական վճարումների համակարգի գործարկման շրջանակներում Apple-ը համագործակցում է Visa, MasterCard և American Express վճարային համակարգերի հետ:

Սպասվում է, որ սեպտեմբերի 9-ին թողարկվելիք iPhone 6-ի վրա տեղադրված կլինի NFC մոդուլ, որն էլ մատնահետքերի սկաների հետ միասին կարող է iPhone 6-ը վերածել էլեկտրոնային վճարումներ հարմարավետ գործիքի:

Տեղեկությունների համաձայն NFC մոդուլներ են տեղադրված լինելու նաև թողարկվելից iWatch խելացի ժամացույցների վրա, որոնց միջոցով վճարումների իրականացումը կլինի էլ ավելի հարմար:

Share