Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 01/09/14

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 1-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.26 դրամով և կազմել 411.26 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.51 դրամով և կազմել 540.35 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 10.97 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.24 դրամով և կազմել 683.64 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 50.39 դրամով և կազմել 17000.59 դրամ: Արծաթի գինն աճել է 2.15 դրամով և կազմել 257.44 դրամ: Պլատինի գինն աճել է 64.76 դրամով և կազմել 18828.58 դրամ:

Share