Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 03/09/14

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 3-ին, բորսայում կայացել է 3100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.50 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 20 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 48300000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.30%, փակմանը` 6.30%, առավելագույնը` 6.30%, նվազագույնը` 6.27%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.2950%:

Share