Բաժին. Ֆինանսական

«Բյուջե 2015»-ի նախնական տարբերակը վարչապետի մոտ կքննարկվի մինչև սեպտեմբերի 13-ը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնելու առաջարկություններ` «ՀՀ 2015 թ. պետբյու¬ջեի մասին» օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վե¬րաբերյալ: Մինչև 2014թ. սեպտեմբերի 13-ը ՀՀ վարչապետի մոտ քննարկվելու է բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որից հետո փաստաթուղթը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով:

Share