Բաժին. Ֆինանսական

2014թ առաջին կիսամյակում LEGO-ի զուտ շահույթն աճել է 12%-ով

Խաղալիք-կոնստրուկտորների արտադրության համաշխարհային առաջատար դանիական LEGO ընկերության զուտ շահույթն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 12%-ով: Նման աճի հիմնական գրավականներից մեկը Lego Movie խաղալիքների վաճառքի ծավալների աճն է: Արձանագրված աճից հետո ընկերության զուտ շահույթը կազմել է 2.7 մլրդ դանիական կրոն կամ 362.65 մլն եվրո, միևնույն ժամանակ եկամուտն աճել է 11%-ով: Ընկերությունը հայստնել է նաև, որ խաղալիքների վաճառներն աճել են ամբողջ աշխարհով մեկ:

Share