Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. անցկացվել են Հայաստանի ԵՎ ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների փորձագիտական խմբի աշխատանքները

Մաքսային միությանն անդամակցության շրջանակում Երևանում անցկացվել է ՀՀ և ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների փորձագիտական խմբի աշխատանքային նիստը՝ Հայաստանի, Ղազախստանի ֆինանսների նախարարությունների, Ռուսաստանի մաքսային ծառայության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստում քննարկվել են տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման, Հայաստանի մաքսային ծառայության տեղեկատվական համակարգի արդիականացման, ինչպես նաև մաքսային ծառայությունների միջեւ տեղեկատվության փոխանակման և վերլուծության կազմակերպման խնդիրները: Հստակեցվել է առաջիկա միջոցառումների ժամանակացույցը: Գործընկերները կարևորել են նաև համագործակցության խորացումը և անդամ երկրների լավագույն փորձի` Հայաստանի մաքսային ծառայությունում կիրառումը:

Share