Բաժին. Ֆինանսական

Եթե Շոտլանդիան անկախանա, ապա Royal Bank of Scotland-ը կտեղափոխվի Լոնդոն

Բրիտանական խոշորագույն և ամենահին բանկերից մեկը՝ Royal Bank of Scotland, հայտարարել է, որ եթե առաջիկա հանրաքվեի ընթացքում Շոտլանդիան քվեարկի Մեծ Բրիտանիայից անկախանալու օգտին, ապա բանկը կլքի Շոտլանդիան և իր գործունեությունը կծավալի Լոնդոնում:

Միևնույն ժամանակ բանկը նշել է, որ կենտրոնակայանի տեղափոխումը չի ազդի Շոտլանդիայում բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վրա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին շոտլանդացիները քվեարկելու են անկախության հանրաքվեում: Եթե շոտլանդացիները քվեարկեն անկախության օգտին, ապա 2016թ.-ի մարտի 24-ին Շոտլանդիան կդառնա անկախ երկիր: Սա Շոտլանդիայի անկախության մասին առաջին հանրաքվեն չէ, սակայն այս անգամ իրական հնարավորություն կա, որ անկախության կողմնակիցները կհաղթեն:

Share