Բաժին. Ֆինանսական

Թափուր պաշտոնների մրցույթ՝ Ֆինանսների նախարարության հարկային և մաքսային ծառայություններում

ՀՀ Ֆինանսների նախարարությունը  հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոնները  զբաղեցնելու  համար հայտարարում է բաց և փակ մրցույթներ` ներքին աուդիտի վարչության համակարգման և վերլուծության, հարկային մարմնի ներքին աուդիտի բաժններում թափուր` կրտսեր և առաջատար պաշտոնների համար: Փաստաթղթերն, այդ թվում լրացված հայտարարությունը և դիմումը, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են Երևան, Խորենացի 7 հասցեում, ՀՀ ՖՆ անձնակազմի կառավարման վարչության կողմից, աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից 12:00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2014 թվականի հոկտեմբերի 9-ի ժամը 12:00-ն է:

Մրցույթը կանցկացվի 2014թ. հոկտեմբերի 17-ին, Կոմիտաս 35  հասցեում` Արաբկիրի հարկային տեսչության շենքում: Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների և կից բոլոր փաստաթղթերի (հարցաշար, պաշտոնի նկարագիր, նորմատիվային ակտերի ցանկ, դիմումի ձև, հայտարարության ձև) համար սեղմեք այստեղ կամ զանգահարեք 060 544 624, 060 544 694 հեռախոսահամարներով:

Share