Բաժին. Ֆինանսական

81 մլրդ դոլար՝ Չինաստանի տնտեսությունը խթանելու համար

Չինաստանի ժողովրդական բանկը 81 մլրդ դոլար կհատկացնի երկրի տնտեսությունը խթանելու համար: Սույն գումարը հավասարապես՝ 16.5 մլրդական դոլար, կտրամադրվի երկրի խոշորագույնի 5 պետական բանկի:

Սա թույլ կտա բանկերին մեծացնել վարկավորման ծավալները, ինչն էլ կխթանի երկրի տնտեսությունը:  Սույն հայտարարության հրապարակումից հետո անմիջապես աճել են վերոնշյալ բանկերի բաժնետոմսերի գները: Փորձագետների գնահատականով՝ սույն քայլը Չինաստանի ղեկավարության պատասխանն է օգոստոս ամսին արձանագրված տնտեսական աճի տեմպերի նվազմանը:

Share