Բաժին. Ֆինանսական

Ռուսաստանում ներդրումների ծավալը կրճատվել է 2.5%ով

ՌԴ վիճակագրական Ռոսստատ ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ութ ամսվա ընթացքում կապիտալ ներդրումների ծավալը Ռուսաստանի դաշնությունում նվազել է 2.5%-ով և կազմել 1.16 տրիլիոն ռուբլի: Օգոստոս ամսի ընթացքում կրճատման ծավալը կազմել է 2.7%: Նշենք, որ հուլիսին կրճատման ծավալը կազմել էր 2%. իսկ հունիս ամիսն արձանագրվել էր աճ՝ 0.5%:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա ընթացքում կանխատեսվում է կապիտալ ներդրումների ծավալների կրճատում 2.4%-ով. իսկ հաջորդ տարվա ընթացքում սպասվում է 2% աճ:

Share