Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի վարկային պորտֆելի 39%-ը կազմում են գյուղվարկերը

Տարեսկզբից ԱԿԲԱ ԿՐեԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի վարկային պորտֆելը աճել է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամով և ևերկա դրությամբ կազմում է 172 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱԿԲԱ ԿՐԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ից:

Ըստ ներկայացված տվյալների՝ Բանկի վարկային պորտֆելում գյուղատնտեսական վարկերի մասնաբաժինը կազմում է մոտ 39%՝ տարեսկզբին գրանցված 33% ցուցանիշի դիմաց: Գյուղատնտեսական վարկերի տեսակարար կշռի աճը Բանկը բնութագրում է որպես սպասված միտում. ԱԿԲԱ ԿՐԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի համար գյուղատնտեսությունը վարկավորման տեսանկյունից առաջնային ոլորտ է: Բանկի հաճախորդների մեծ մասը գործունեություն է ծավալում հենց ագրոբիզնեսի ոլորտում: Բանկի գյուղվարկերի պորտֆելը բացարձակ արտահայտությամբ կազմում է 64 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ ԱԿԲԱ ԿՐԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին բաժին է ընկնում հայաստանյան բանկերի կողմից գյուղատնտեսության ոլորտին տրամադրված վարկերի համախառն ծավալի մոտ 51%-ը:

ԱԿԲԱ ԿՐԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում կանխատեսում են, որ մինչև տարեվերջ Բանկի վարկային պորտֆելում գյուղվարկերի մասնաբաժինը կաճի և կգերազանցի 40%-ը:

Ինչ վերաբերում է սպառողական վարկավորմանը, ապա այս ոլորտում ևս Բանկը գրանցել է ակտիվություն: Ներկա դրությամբ Բանկի սպառողական վարկավորման պորտֆելը կազմում է 55,5 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 32%-ը:

Նշենք նաև, որ վերջին տվյալներով՝ ԱԿԲԱ ԿՐԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի ակտիվները կազմում են ավելի քան 273 մլրդ ՀՀ դրամ: Այսօր Բանկն ունի 275 հազար հաճախորդ:

Share