Բաժին. Ֆինանսական

Բանկերում աճել են կասկածելի վարկերը

Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող առևտրային բանկերի կողմից տնտեսության տարբեր հատվածներին տրամադրված վարկերի շուրջ 0.9%-ը դասակարգվել է որպես կասկածելի:

ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն` կասկածելի դասակարգված վարկերի ու դեբիտորական պարտքերի ընդհանուր ծավալը կազմել է  18,5 մլրդ ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, բանկերի վարկերի գերակշիռ մասը` 94,4%-ը, դասակարգվել է որպես ստանդարտ, 2,9%-ը՝ հսկվող, իսկ շուրջ 1,9%-ը` ոչ ստանդարտ: Բացարձակ արտահայտությամբ ստանդարտ վարկերը կազմել են 1938,9 մլրդ ՀՀ դրամ, հսկվող վարկերը՝ 58,8 մլրդ ՀՀ դրամ, իսկ ոչ ստանդարտ վարկերը՝ 38,2 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ մարտ ամսվա վերջին գրանցված ցուցանիշների համեմատ բանկերում կասկածելի վարկերն աճել են շուրջ 4 մլրդ ՀՀ դրամ:

Share