Բաժին. Ֆինանսական

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելի շուրջ 21%-ը կազմում են սպառողական վարկերը

Ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսներին հայաստանյան առևտրային բանկերը շուրջ 3%-ով ավելացրել են սպառողական վարկավորման ծավալները: Հունիս ամսվա վերջի դրությամբ բանկերի կողմից տրամադրված սպառողական վարկերի ծավալը կազմել է 403 մլրդ ՀՀ դրամ: Նշենք, որ մարտ ամսվա վերջի դրությամբ ցուցանիշը կազմել էր 390,7 մլրդ ՀՀ դրամ:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների հաաձայն՝ բանկերի վարկերի համախառն ծավալում սպառողական վարկերի տեսակարար կշիռը կազմել է մոտ 21,6%:

Վարկավորման բարձր տեսակարար կշռով սպառողական ոլորտին հաջորդում է առևտրի ոլորտը: Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ առևտրի ոլորտ ուղղված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 343,6 մլրդ ՀՀ դրամ: Երրորդ տեղում մշակող արդյունաբերության ոլորտն է՝ 185,9 մլրդ ՀՀ դրամ:

Share