Բաժին. Ֆինանսական

Տարվա առաջին կեսին Հայաստանի բանկերը ապահովել են 18 մլրդ դրամի շահույթ

Ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա արդյունքներով Հայաստանի բանկերի համախառն զուտ շահույթը կազմել է 18,3 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ կենտրոնական բանկը:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամիսներին բանկերի համախառն եկամուտները կազմել են 281,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ համախառն ծախսերը՝ 258,1 մլրդ ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ բանկերի եկամուտների կառուցվածքում առավել մեծ մասնաբաժին ունեն տոկոսային եկամուտները՝ 135,5 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ 2013 թվականին Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել էր շուրջ 38 մլրդ դրամ:

Share