Բաժին. Ֆինանսական

IKEA-ն 2 մլրդ եվրո է ներդնում Ռուսաստանում

Շվեդական IKEA կոնցեռնի ներկայացուցիչ Արմին Միկաէլին հայտնել է, որ իրենց ընկերությունը նախատեսում է 2 մլրդ եվրո ներդնել Ռուսաստանի Դաշնությունում: Խոսքը գնում է Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Վորոնեժ, Կրանսոյարսկ և Պերմ քաղաքներում կառուցվելիք «Մեգա» առևտրի կենտրոնների մասին:

Մասնավորապես Մոկվայի Միտիշչի թաղամասում կառուցվող առևտրի կենտրում կատարված ներդումների ծավալը կկազմի մոտ 260 միլիոն եվրո: Հատկանշական է նաև, որ IKEA-յի ներդրումային պլանների վրա չեն ազդել Ռուսաստան Եվրոպա լարված հարաբերությունները:

Share