Բաժին. Ֆինանսական

2014թ.-ին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կարող է հասնել 120 մլրդի

ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Վեդևը հայտնել է, որ 2014թ.-ի արդյունքում Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կարող է հասնել 120 մլրդ դոլարի: Նշենք, որ նախկին կանխատեսումների համաձայն կապիտալի արտահոսքի առավելագույն շեմ էր համարվում 100 մլրդ դոլարը: Նոր կանխատեսումների համաձայն 2015թ.-ին Ռուսաստանից կապիտլաի արտահոսքի ծավալը կկազմի 50 մլրդ դոլար, 2016թ.-ին՝ 30 մլրդ դոլար, իսկ 2017թ.-ին 20 մլրդ դոլար:

Նշենք, որ Ռուսաստանի Բանկի կանխատեսումները 2014թ.-ի համար դեռևս 90 մլրդ դոլարի շեմին են, իսկ Fitch Ratings գործակալությունը 2014թ.-ի համար սպասում է 120 մլրդ դոլարի արտահոսք, իսկ հաջորդ տարվա համար՝ 100 մլրդ դոլարի:

ՌԴ կենտրոնական բանկի տվյալների համաձայն այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանից կապիտալի արտահոսքի ծավալը կազմել է 74.6 մլրդ դոլար, 2013թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշը կազմել է 33.7 մլրդ, իսկ տասներկու ամիսների ընթացքում Ռուսաստանից հանվել է 59.7 մլրդ դոլար:

Share