Բաժին. Ֆինանսական

Տարվա առաջին կեսին վարկային կազմակերպություններն ապահովել են շուրջ 4 մլրդ դրամի շահույթ

Ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա արդյունքներով Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը կազմել է 3,82 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ կենտրոնական բանկը:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամիսներին վարկային կազմակերպությունների համախառն եկամուտները կազմել են 25,3 մլրդ ՀՀ դրամ, համախառն ծախսերը՝ 20,7 մլրդ ՀՀ դրամ, իսկ շահույթը մինչ հարկումը` 4,5 մլրդ ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ եկամուտների կառուցվածքում առավել մեծ մասնաբաժին ունեն տոկոսային եկամուտները՝ 15,5 մլրդ ՀՀ դրամ:

Share