Բաժին. Ֆինանսական

Վարկային կազմակերպությունների մոտ կասկածելի վարկերը չեն գերազանցում 1%-ը

Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների կողմից տնտեսության տարբեր հատվածներին տրամադրված վարկերի 0.8%-ը դասակարգվել է որպես կասկածելի:

ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն` կասկածելի դասակարգված վարկերի ու դեբիտորական պարտքերի ընդհանուր ծավալը կազմել է   1,65 մլրդ ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի գերակշիռ մասը` 95,7%-ը, դասակարգվել է որպես ստանդարտ, 2,7%-ը՝ հսկվող, իսկ շուրջ 0,9%-ը` ոչ ստանդարտ:

Բացարձակ արտահայտությամբ ստանդարտ վարկերը կազմել են 208,6 մլրդ ՀՀ դրամ, հսկվող վարկերը՝ 5,8 մլրդ ՀՀ դրամ, իսկ ոչ ստանդարտ վարկերը՝ 1,9 մլրդ ՀՀ դրամ:

Share