Բաժին. Ֆինանսական

Շրջանառության մեջ է մտցվել նոր 10 եվրո թղթադրամը

Եվրոպական կենտրոնական բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դրել նոր 10 եվրո թղթադրամները:  Սա երկրորդ թղթադրամն է, որի վրա պատկերված է Եվրոպա արքայադուստրը, ում փախցրեց Զևսը: Նշենք, որ հին 10 եվրո թղթադրամները մինչև ֆիզիկական մաշվածությունը կմնան շրջանառության մեջ:

ԵՄ կենտրոնական բանկի կողմից թղթադրամների փոփոխության հիմնական պատճառը դրանց հաջող կեղծման դեպքերի աճն է: 2002թ.-ից մինչ այժմ կեղծարարները շատ լավ են ուսումնասիրել եվրոների առանձնահատկություններն ու այժմ բավական լավ կարողանում են կեղծել դրանք: Միայն 2013թ.-ի առաջին վեց ամիսների ընթացքում հայտնաբերվել է 317 000 կեղծ թղթադրամ:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի հունվարին շրջանառության մեջ էր մտցվել 5 եվրո նոր թղթադրամը: ԵՄ կենտրոնական բանկը առաջիկայում կթարմացնի նաև 20, 50, 100, 200, 500 եվրո թղթադրամները:

Share