Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. Հայկական հուշադրամների շարքը՝ Դրամների համաստեղություն-2014 մրցույթի մրցանակակիր

«Հայկական այբուբենի տառերը» արծաթե հուշադրամների շարքն արժանացել է մրցանակի «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների ութերորդ միջազգային մրցույթում
 
Սեպտեմբերի 18-ին Մոսկվայում «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների ութերորդ միջազգային մրցույթում «Հայկական այբուբենի տառերը» արծաթե հուշադրամների շարքն արժանացել է մրցանակի «Կազմկոմիտեի հատուկ մրցանակ» անվանակարգում:

Մրցույթին ներկայացված էին ավելի քան 260 հուշադրամ և 25 հուշադրամների հավաքածու: Մրցույթի հաղթողներին ընտրել է ժյուրին, որի կազմում ընդգրկված են համաշխարհային թանգարանների, աճուրդների, կենտրոնական բանկերի, հուշադրամներ մատակարարող ընկերությունների, դրամագիտական ասոցիացիաների և մասնագիտացված հրատարակչությունների փորձագետներ:

2014 թ. մրցույթին մասնակցել են թվով 31 երկիր (կենտրոնական բանկեր, դրամահատարաններ, մատակարար ընկերություններ և այլն).

– Լատվիայի, Լիտվայի, Մեքսիկայի, Բուլղարիայի, Կիրգիզիայի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մերձդնեպրյան Հանրապետության, Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերը,

– Ավստրալիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Կանադայի, Ավստրիայի, Անդորրայի, Պոբջոյի, Լեհաստանի, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Ֆրանսիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Շվեյցարիայի, Պորտուգալիայի և Իսրայելի դրամահատարանները,

– Կազմակերպություններ, ինչպիսիք են` Coin Invest Trust (Լիխտենշտեյն), Emporium Hamburg (Գերմանիա), NumisCollect (Նիդեռլանդներ), PAMP, International Coin House (Շվեյցարիա), Treasures of Oz (Ավստրալիա) և այլն:

«Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների միջազգային մրցույթը անց է կացվում 2007 թ-ից: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.gold10.ru/, http://www.gold10.ru/about/coin-constellation/

Share