Բաժին. Ֆինանսական

Իսպանիայում շարունակվում է դեֆլյացիան

Իսպանիայի վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով՝ սեպտեմբեր ամսին սպառողական գները,  տարեկան արտահայտությամբ, գրանցել են 0,3% անկում (օգոստոսին նույն ցուցանիշը կազմել է 0,5%):

Ավելի քան 2 տարի տևած ետընթացից Իսպանիան կարողացել է դուրս գալ միայն անցյալ տարի, և այժմ երկրում նկատվում են աճի բավական արագ տեմպեր: Այսպես, մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում գրանցվել է մինչև 0,6%, իսկ 1 տարվա ընթացքում՝ 1,2% աճ, ինչը վերջին մի քանի տարում եվրոգոտում նկատվող աճի ամենաբարձր ցուցանիշներից է:

Հիշեցնենք, որ Իսպանիայում, այդուհանդերձ,  գործազրկության մակարդակը մոտ է ռեկորդային 26%-ին, իսկ պարտքային բեռը 2007-ից առայսօր աճել է 200%-ով՝ հասնելով ՀՆԱ-ի մինչև 100%-ին:
Երկրի էկոնոմիկայի նախարարության կանխատեսումներով՝ Իսպանիայի տնտեսությունն այս տարի կարձանագրի 1,5%, իսկ 2015-ին՝ արդեն 2% աճ:

Share