Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. դասընթացքներ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար, թեմա՝ Մաքսային արժեքի որոշման առանձնահատկությունները և ծագման երկրի կանոնները

«ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2014թ-ի հոկտեմբերի 9-ին,16-ին, և 23-ի արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց համար կազմակերպում է «Մաքսային արժեքի  որոշման առանձնահատկությունները և ծագման երկրի կանոնները», «Լիազորված տնտեսական օպերատորներ» թեմաներով 1-օրյա դասընթաց: Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Իսակով 10 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Արդշինինվեստբանկ ՓԲԸ Հ/Հ 2470102790880000) մինչև յուրաքանչյուր դասընթացին նախորդող օրը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ՖՆ Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ maxusumnakan@mail.ru: Դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ  (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 983, 060 544 982:

18:15-19:00 Թեմա 1. Լիազորված տնտեսական օպերատորներ: Դասախոս՝ Անահիտ Ժամկոչյան, ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոնի մաքսային ծառայության մասով ավագ դասախոս:
19:00-21:15 Թեմա 2. Մաքսային արժեք և մաքսային  վճարներ: Թեմա 3. Ապրանքի ծագման երկիր: Դասախոս՝ Վահագն Ղազարյան, ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոնի մաքսային ծառայության մասով դասախոս:

Share