Բաժին. Ֆինանսական

Գերմանիայում սղաճը շարունակում է մնալ նույն մակարդակում

Այս տարվա սեպտեմբեր ամսին սպառողական ծախսերը Գերմանիայում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 0,8%-ով: Այդ մասին են վկայում ԳԴՀ Դաշնային վիճակագրական վարչության (Destatis) տվյալները: Ի դեպ, հուլիս-օգոստոս հատվածում նշված ցուցանիշը տարեկան արտահայտությամբ նույնպես կազմել է 0,8%: Նախորդ ամսվա համեմատ` սպառողական գները ևս չեն փոխվել (0,8%):

Հիշեցնենք, որ նախորդ եռամսյակում գերմանական ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում առաջին անգամ կրճատվել է 0,2%-ով: Դրանից բացի, գործարար ակտիվության աճը արդյունաբերական հատվածում սեպտեմբեր ամսին արձանագրել է վերջին 15 ամիսներին նկատված նվազագույն ցուցանիշը:

Եվրահանձնաժողովի գնահատականով` ԳԴՀ տնտեսությունը ընթացիկ տարում կարձանագրի 1,8%, իսկ հաջորդ տարի` արդեն 2% աճ: Երկրի գլխավոր կարգավորիչ Բունդեսբանկն էլ 2014-ի համար կանխատեսում է ազգային ՀՆԱ-ի 1,9% աճ, 2015-ին` 2%, իսկ 2016-ին` մինչև 1,8% աճ:

Share