Բաժին. Ֆինանսական

Տոկիոյում չեղարկվել է 617 մլրդ դոլարի բորսայական պատվեր

Այսօր Տոկիոյի ֆոնդային բորսայում (TSE) չեղարկվել է 42 ընկերությունների բորսայական պատվեր` 67,78 տրլն իեն (617 մլրդ դոլար) ընդհանուր արժողությամբ, ինչն ավելին է, քան Շվեդիայի տնտեսության ծավալը:

Չեղարկված ամենախոշոր պատվերը Toyota Motor-ի բանետոմսերի 57%-ն է եղել` 12,68  տրլն իեն (115,8 մլրդ դոլար) ընդհանուր արժողությամբ: Դրանից բացի, չեղյալ են համարվել նաև Honda Motor, Canon, Sony ընկերությունների պատվերները:

Մասնագետների վստահեցմամբ` այսչափ խոշոր ծավալի չեղարկում երբևէ տեղի չի ունեցել: Որոշ աղբյուրների ենթադրությամբ` պատճառը տվյալների ներմուծման պահին թրեյդերի կողմից թույլ տված տեխնիկական սխալն է եղել (այսպես կոչված` «հաստ մատի» սխալ կամ ‘fat finger’ error):

Parry International Trading-ի գլխավոր տնօրեն Գեվին Փերիի կարծիքով` բրոքերը հնարավոր է` շփոթել է բաժնետոմսերի քանակն ու դրանց արժեքը:

Share