Բաժին. Ֆինանսական

GM, Chrysler և Nissan ընկերությունների սեպտեմբերյան վաճառքի ծավալներն ԱՄՆ-ում աճել են 19%-ով

Սեպտեմբեր ամսին General Motors Co. (GM), Chrysler Group LLC և Nissan Motor Co. ընկերությունների վաճառքի ծավալներն աճել են 19%-ով` գերազանցելով Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանների կանխատեսումները: Միևնույն ժամանակ, Ford Motor Co. և Toyota Motor Corp. ընկերությունների մեքենաների վաճառքը չի արդարացրել փորձագետների կանխատեսումները. Ford-ը սեպտեմբերին վաճառել է 2,7%-ով պակաս մեքենա, քան նախորդ տարվա նույն հատվածում (կանխատեսվում էր 2,4%), իսկ Toyota-ի վաճառքի ծավալն ավելացել է միայն 1,7%-ով` կանխատեսվող 7,5%-ի դիմաց:

Սակայն բոլոր 5 ավտոարտադրողներն էլ արտաճանապարհային մեքենաների հատվածում վաճառքի ծավալներով գրանցել են էական աճ: Արդեն 12 ամիս շարունակ ոլորտում առաջատար է համարվում Chrysler-ին պատկանող Jeep ապրանքանիշը: Հատկանշական է, որ ընթացիկ տարում արտաճանապարհային մեքենաները համարվում են ԱՄՆ-ում ամենաարագ աճող հատվածը: Autodata հետազոտական ընկերության տվյալներով` հունվար-օգոստոս հատվածում դրանց վաճառքի ցուցանիշը, տարեկան արտահայտությամբ, աճել է 12%-ով, այն դեպքում, երբ մարդատար ավտոմեքենաներինը ավելացել է միայն 1,2%-ով:   

Ինչ վերաբերում է Honda Motor Co.-ին, ապա ամերիկյան շուկայում սեպտեմբեր ամսին ճապոնական ավտոարտադրողը արձանագրել է 12% աճ` վերլուծաբանների կանխատեսած 15%-ի դիմաց:

Share