Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 02/10/14

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 2-ին, բորսայում արտարժույթի առ ու վաճառքի գործարքներ չեն եղել:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 19 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 42200000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.50%, փակմանը` 6.50%, առավելագույնը` 6.51%, նվազագույնը` 6.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.5026%:

Share