Բաժին. Ֆինանսական

Սաուդյան խոշորագույն վարկատուն IPO գործարքից կստանա 6 մլրդ դոլար

Սաուդյան Արաբիայի խոշորագույն վարկատուն համարվող Պետական առևտրային բանկը (NCB) նախատեսում է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումից (IPO) ստանալ 22,5 մլրդ ռիալ (6 մլրդ դոլար), ինչն իր ծավալով կզիջի միայն էլեկտրոնային առևտրի չինական հսկա Alibaba Group Holding-ի` ընթացիկ տարվա սեպտեմբերին անցկացրած IPO գործարքի ցուցանիշին (25 մլրդ դոլար):

NCB-ի բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումը կլինի խոշորագույնը Մերձավոր Արևելքում` գերազանցելով Դուբայի DP World Ltd ընկերության` 2007-ին կազմակերպած IPO-ի ծավալը (5 մլրդ դոլար):

Բանկը կվաճառի 500 մլն բաժնետոմս` յուրաքանչյուրը 45 ռիալ արժողությամբ: Վաճառքը տեղի կունենա բացառապես միայն սաուդյան ներդրողների համար, ընդ որում` 300 մլն բաժնետոմս կտրամադրվի ֆիզիկական անձանց, իսկ մնացածը` Թագավորության պետական կենսաթոշակային գործակալությանը:

NCB-ի ներկայացուցիչները հայտնել են, որ IPO գործարքում, որպես ֆինանսական խորհրդատուներ, հրավիրվել են HSBC Holdings Plc և Gulf International Bank BSC կազմակերպություններից մի շարք մասնագետներ:

Share