Բաժին. Ֆինանսական

Հաքերները կոտրել են JPMorgan բանկի ավելի քան 80 մլն հաշվեհամար

Հաքերներին հաջողվել է կոտրել ամերիկյան խոշորագույն բանկը համարվող JPMorgan Chase-ի ավելի քան 80 մլն հաշվեհամար: Կիբերգրոհը իրականացվել է այս տարվա հունիս ամսին, սակայն այդ մասին հայտնի է դարձել ավելի ուշ:

Հաքերները կարողացել են մուտք գործել բանկի 90 սերվեր և գողանալ JPMorgan-ի ծառայություններից օգտվող 76 մլն ֆիզիկական անձանց և 7 մլն ոչ խոշոր ընկերությունների պատկանող տվյալներ:

The New York Times-ի փորձագետների գնահատմամբ՝ էլեկտրոնային ճանապարհով նման մասշտաբի հանցագործություն ամերիկյան որևէ ընկերության պատմության մեջ երբևէ չի եղել:

Share