Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. դասընթաց՝ «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ» թեմայով

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2014թ-ի հոկտեմբերի 16-ին և 17-ին կազմակերպում է ««ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ» թեմայով 1-օրյա դասընթացներ: Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Արդշինինվեստբանկ ՓԲԸ  Հ/Հ  2470102790880000) մինչև յուրաքանչյուր դասընթացին նախորդող օրը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am: Դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 692:

18:30-19:50    Թեմա 1. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Ասանեթ Ալոյան, ՀՀ  ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության  Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի ավագ հարկային տեսուչ:

19:50-20:00     Ընդմիջում (Սրճադադար)

20:00-21:20    Թեմա 1. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, դասախոս՝ Ասանեթ Ալոյան:

Share