Բաժին. Ֆինանսական

Նիգերիան` ԱՄՆ թերթաքարային հեղափոխության զոհ

Սեփական ածխաջրածնի արդյունահանման բուռն աճով պայմանավորված՝ ԱՄՆ-ը ամբողջությամբ դադարեցնում է Նիգերիայից նավթի ներկրումը:

Այսպիսով` Նիգերիան, որը ԱՄՆ «սև ոսկի» մատակարարող 5 խոշորագույն երկրների թվում էր, դառնում է ամերիկյան թերթաքարային հեղափոխության առաջին խոշոր զոհը: Եթե 2006-ին աֆրիկյան այս պետությունը ԱՄՆ էր արտահանում օրական 1,3 մլն բարել նավթ, ապա 2012-ին այդ ցուցանիշն ընկավ մինչև 500 հազար բարել: Ավելին՝ այս տարվա հուլիսին դադարեցվեց էներգակրի արտահանումը ԱՄՆ: Այս միտումը պահպանվեց նաև հետագա ամիսներին:

Ամերիկյան շուկայում կրած կորուստները փոխհատուցելու նպատակով Նիգերիան ստիպված է եղել դիմել ասիական երկրներին: Որոշ տվյալներով՝ 2014-ին նիգերիական նավթի մատակարարման ծավալները Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա ավելացել են 40%-ով:

Ամերիկյան թերթաքարային հեղափոխությունը, ինչի շնորհիվ արդեն ընթացիկ տարում ԱՄՆ-ը հնարավոր է դառնա նավթի խոշորագույն արդյունահանողն աշխարհում, հարվածել է նաև Անգոլային, Լիբիային և Ալժիրին: Այս առումով՝ մերձավորարևելյան արդյունահանողները (Սաուդյան Արաբիա և Քուվեյթ) ամենաքիչն են տուժել:

Share