Բաժին. Ֆինանսական

Lloyds և Barclays բանկերը մտադիր են էական կրճատումներ իրականացնել

Ծախսերը նվազեցնելու նպատակով բրիտանական Lloyds Banking Group-ը մտադիր է կրճատել հազար աշխատեղ, ինչը հնարավոր է դառնա դրամատան կրճատումների` 2011-ից առայսօր իրականացված ամենախոշորը փուլը: Դրանք, ինչպես և կանխատեսվում է, վերաբերելու են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են հիփոթեքային վարկավորումների և նոր հաշվեհամարների բացման բաժինները:

Bloomberg գործակալության տվյալներով` բանկը փրկելու նպատակով 2008-ին Lloyds-ը արդեն կրճատել է ավելի քան 37 հազար աշխատատեղ: 2011-ին էլ հայտարարվել էր 15 հազար աշխատակցի կրճատման մասին, ինչի արդյունքում` բանկի ղեկավարությանը հաջողվեց տնտեսել 1,5 մլրդ ֆունտ ստերլինգ (2,4 մլրդ դոլար):

Lloyds-ը նաև մտադիր է բիզնեսի ավտոմատացման ֆոնին փակել որոշ ստորաբաժանումներ: Ի դեպ, հնարավորության դեպքում` սեփական բաժինների գործառնությունները ավտոմատացնելու մտադրություն ունի նաև բրիտանական մյուս խոշոր բանկը` Barclays-ը, ինչի արդյունքում առանց աշխատանքի կմնա բանկի մոտ 1,3 հազար աշխատակից:

Share