Բաժին. Ֆինանսական

Անշարժ գույքի համաշխարհային շուկայում առաջատար են գերմանական ներդրողները

Ամերիկյան JLL խորհրդատվական ընկերության տվյալներով` անշարժ գույքի համաշխարհային շուկայում կատարած գործարքների ծավալով առաջատար են գերմանական ներդրողները, ովքեր 2004-ից մինչև 2014-ի առաջին կիսամյակ ընկած հատվածում ոլորտում ներդրել են, ընդհանուր առմամբ, մոտ 151 մլրդ դոլար:

Արտասահմանյան կապիտալ ներդրումների մոտ 82%-ը բաժին է ընկել Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներին: Գերմանիայից ստացված ներդրումների ծավալով առաջին տեղում Մեծ Բրիտանիան է, երկրորդում` Ֆրանսիան: Եռյակը եզրափակում է ԱՄՆ-ը:

JLL ընկերության փորձագետների դիտարկմամբ` վերջին տասնամյակում գերմանացիները շարունակել են միջոցներ ներդնել օտար շուկաներում նույնիսկ այն դեպքում, երբ այլ ներդրողներ ընդհանրապես խուսափել են արտասահմանյան երկրներում ակտիվություն դրսևորել:

Share