Բաժին. Ֆինանսական

Samsung-ի եռամսյակային շահույթը կրկնակի նվազել է

Սմարթֆոնների խոշորագույն արտադրող հարավկորեական Samsung Electronics-ի օպերացիոն շահույթը այս տարվա 3-րդ եռամսյակում կրճատվել է ավելի քան երկու անգամ:

Ընկերության նախնական տվյալներով` հուլիս-սեպտեմբեր հատվածում օպերացիոն շահույթը գտնվել է 3,9 տրլն վոնից (3,6 մլրդ դոլար) 4,3 տրլն վոնի միջակայքում, ինչը 57,8-61,8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Եկամուտների ծավալը 59 տրլն վոնից նվազել է մինչև 47 տրլն վոն: Օպերացիոն շահույթի նմանօրինակ անկումը ընկերության պատմության մեջ կլինի 2009-ից առայսօր նկատված ամենաէական նվազումը: Հարավկորեական ՏՏ հսկայի կապիտալավորման ծավալը ընթացիկ տարում նվազել է 15%-ով:

Փորձագետների գնահատմամբ` Samsung-ի ֆինանսական ցուցանիշների վատթարացումը մեծապես պայմանավորված է սմարթֆոնների շուկայում վաճառքի ծավալների անկմամբ` ամերիկյան Apple-ի և չինական այլ մրցակիցների դիրքերի հզորացման ֆոնին:

Share