Բաժին. Ֆինանսական

Ամենաբարձրը վարձատրվում են Սյունիքի, ամենացածրը՝ Արագածոտնի մարզի բնակիչները

Մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը Սյունիքի մարզում է: Ընթացիկ տարվա հուլիս ամսվա դրությամբ այս մարզի բնակիչության միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 212,9 հազար ՀՀ դրամ, ընդ որում` մարզի այն բնակիչները, ովքեր աշխատում են պետական հատվածում, ստացել են 115,24 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձ, իսկ մասնավոր հատվածում աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 297,24 հազար ՀՀ դրամ: Այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամսում միջին ամսական անվանական աշխատավարձի համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել նաև մայրաքաղաքում` 196,96 հազար ՀՀ դրամ, ընդ որում` պետական հատվածում ցուցանիշը կազմել է 187,8 հազար ՀՀ դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 208,8 հազար ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, Կոտայքի մարզում միջին անվանական աշխատավարձը կազմել է 156,3 հազար ՀՀ դրամ, Արմավիրի մարզում՝ 147,8 հազար ՀՀ դրամ, Արարատի մարզում` 140,1 հազար ՀՀ դրամ, Լոռու մարզում` 143,4 հազար ՀՀ դրամ, Վայոց Ձորում` 130,8 հազար ՀՀ դրամ: Տավուշի մարզի բնակչության միջին աշխատավարձը կազմել է 136,1 հազար ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզի բնակչությանը` 135,8 հազար ՀՀ դրամ: Շիրակի մարզում ցուցանիշը կազմել է 126,5 հազար ՀՀ դրամ:  Միջին ամսական անվանական աշխատավարձի ամենացածր ցուցանիշ գրանցվել է Արագածոտնի մարզում՝ 125,0 հազար ՀՀ դրամ:

Share