Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 08/10/14

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.76 դրամով և կազմել 410.22 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.54 դրամով և կազմել 519.30 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 10.26 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.37 դրամով և կազմել 659.47 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 223.76 դրամով և կազմել 15965.14 դրամ: Արծաթի գինն աճել է 4.90 դրամով և կազմել 228.96 դրամ: Պլատինի գինն աճել է 425.70 դրամով և կազմել 16604.8 դրամ:

Share