Բաժին. Ֆինանսական

ԵԿԲ-ը խոստանում է արագացնել սղաճի տեմպերը եվրոգոտում

Եվրոպական կենտրոնական բանկը կբարձրացնի սղաճի տեմպերը եվրոգոտում: Այս մասին հայտարարել է Եվրոպայի գլխավոր կարգավորիչի ղեկավար Մարիո Դրագին: «Մենք պատասխանատու ենք Եվրոպայի ժողովուրդների առաջ գնային կայունությունն ապահովելու հարցում, ինչը ներկայում նշանակում է սղաճի ընթացիկ` նվազագույն մակարդակի բարձրացում»,-ասել է Դրագին:

Սեպտեմբեր ամսին եվրոգոտում սպառողական գների աճի տեմպերը դանդաղել են մինչև 2009-ի նվազագույն մակարդակը`0,3%, այն դեպքում, երբ նպատակային թիրախ էր ընտրվել 2%-ը:

ԵԿԲ դրամավարկային քաղաքականության մասին խոսելիս Մարիո Դրագին ընդգծել է էժան վարկեր տրամադրելու պասիվ միջոցներից ակտիվին անցնելու անհրաժեշտության մասին:

ԵԿԲ ղեկավարը քաղաքական գործիչներին հերթական անգամ կոչ է արել իրականացնել աշխատանքի արտադրողականության բարձրացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներ:

Share