Բաժին. Ֆինանսական

Հունաստանը ԱՄՀ վարկային ծրագրից դուրս գալու վերաբերյալ բանակցություններ է սկսել

Հունաստանը սկսել է բանակցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ` առաջիկայում կազմակերպության վարկային ծրագրից դուրս գալու վերաբերյալ: ԱՄՀ ծրագրի մշտադիտարկումը նախատեսվում է ավարտին հասցնել 2016-ին, իսկ մինչ այդ` Հունաստանի կառավարությունը պարտավոր է երկրի բյուջետային իրավիճակի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել:

ԱՄՀ-ը ղեկավարությունը դրական է գնահատել Հունաստանի այս քայլը, քանի որ հիմնադրամը մեծապես նպաստել է ֆինանսական վերջին ճգնաժամից հետո երկրի տնտեսության վերականգնմանը:

Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը բարձր է գնահատել բյուջետային ցուցանիշների բարելավման գործում Աթենքի ջանքերը` միաժամանակ հիշեցնելով կառուցվածքային որոշ բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին: ԱՄՀ կանխատեսումներով` 2015-ին Հունաստանի բյուջեի պակասուրդը կկազմի 5,5 մլրդ եվրո, իսկ 2016-ին` 9,5 միլիարդ:

Հիշեցնենք, որ ֆինանսական աջակցության առաջին փաթեթը Աթենքը ստացել էր 2010-ի գարնանը, իսկ 2-րդը` 2012-ի սկզբին:

Share